23.05.22
Հայտարարություն!
|
Մայիսի 28-ին Գեղարքունիքի մարզի Շորժա-Սևանա լճի թերակղզու ճանապարհահատվածին տեղի է ունենալու <<Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ>> սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշար: Մրցույթին կարող են մասնակցել 18-ից բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել մարզպետարան՝ մինչև մայիսի 24-ը:
|
|
15.05.22
Կայացավ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Ապավեն Ստեփանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը։
|
Կայացավ 44-օրյա պատերազմի ժամանակ անմահացած Ապավեն Ստեփանյանի հիշատակին նվիրված հուշաղբյուրի բացումը։ Բացմանը ներկա էին Ջերմուկ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանն ու աշխատակազմի ներկայացուցիչներ։ Իսկ Ջերմուկի երիտասարդական կենտրոնի անդամները իրենց ելույթը նվիրեցին բոլոր այն հերոսներին, ովքեր իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի։ Խոնարհվում ենք բոլոր հերոսների հիշատակի առջև․․․
|
|
11.05.22
Հանրային շահագրգիռ մարմիններին հրավիրում ենք մասնակցելու հանրային քննարկումներին:
|
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի /21.06.2014թ. ՀՕ-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2022թ. մայիսի 19-ին, ժամը 12:00-ին, Վայոց Ձոր մարզի, Ջերմուկի համայնքապետարանի շենքում (Վայոց Ձորի մարզ, Ջերմուկ համայնք, Մյասնիկյան 8) տեղի կունենա «Ջերմուկ Գրուպ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված, Վայոց Ձոր մարզի, Ջերմուկի ածխաթթվային հանքային ջրի հանքավայրի թիվ IV-k հորատանցքի հանքային ջրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):Հանրային շահագրգիռ մարմիններին հրավիրում ենք ...
Մանրամասն |
|
10.05.22
Պատվոգիր՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ ավանդի ներդրման համար։
|
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյան/Vahagn Arsenyan -ը մայիսի 9-ին այցելել է Ջերմուկում տեղակայված զորամաս, շնորհավորելու և խաղաղ ծառայություն մաղթելու զինծառայողներին։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավարին հանձնվել է պատվոգիր, ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար փոխգնդապետ Մ․ Մելքոնյանի կողմից՝ բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում մեծ ավանդի ներդրման համար։ Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնական էջին կարող եք հետևել հետևյալ հղումով 
|
|
09.05.22
Հարգանքի տուրք՝ ի հիշատակ զոհված հայորդիների։
|
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը այցելել է Արցախյան ազատամարտում զոհված հերոսների հուշարձան և զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել զոհված հայորդիների հիշատակին: Բոլոր լուսանկարները՝ համայնքապետարանի պաշտոնական էջում։
|
|
04.05.22
Իրազեկում!
|
Հաշվի առնելով 2020-2021թթ. թունաքիմիկատներով թունավորումների վիճակագրական տվյալները, ինչպես նաև գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկը, ներկայացնում ենք՝ ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ուղարկված հուշաթերթը՝ թունաքիմիկատներով թունավորումների կանխարգելման վերաբերյալ։«ԹՈՒՆԱՔԻՄԻԿԱՏՆԵՐՈՎ ԹՈՒՆԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄ» I. Ինչ է թունաքիմիկատը1. Թունաքիմիկատը թունավոր նյութ է, որը նախատեսված է վնասակար օրգանիզմների, օր.՝ մոլախոտերի, կրծողների, սնկերի, վնասատու միջատների ոչնչացման համար: «Գյուղատնտեսական թունաքիմիկատ»-ը ներառում է վնասատուների դեմ պայքարի նպատակով օգտագործվող մի շարք նյութեր, այդ թվում միջատասպան, մոլախոտասպան, ...
Մանրամասն |
|
02.05.22
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2022թ. Մայիսի 5-ին, ժամը՝ 12:00-ին Ջերմուկի համայնքապետարանի շենքում (Մյասնիկյան փող., 8 շենք, +374-60-747077), տեղի կունենա հանրային քննարկում, որի ընթացքում կքննարկվի ըմպելասրահի շրջակա տարածքում գործող առևտրի տաղավարների տեղափոխման հարցը: Տաղավարների տեղափոխումը իրականացվելու է «Ըմպելասրահի ճեմուղիների վերանորոգում,բարեկարգում և կանաչապատում, տաղավարների տեղադրում և տեղեկատվական կենտրոնի կառուցում» ենթածրագրով նախատեսված շինարարական աշխատանքների իրականացման նպատակով: Ենթածրագիրը իրականացվելու է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում:Հանրային ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |