Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 27
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 59-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 օգոստոսի 2018 թվականի N 59-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով,հիմք ընդունելով  Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի  հունվարի  19-ի  N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի   

1. Հաշվի առնելով մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական եզրակացությունները (էպիկրիզները) և բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ Ջերմուկի համայնքի 2018 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչներ Խաչիկ Ենոքյանին և Սմբատ Թադևոսյանին՝ համապատասխանաբար 200 000 (երկու հարյուր հազար) և 100 000 (հարյուր հազար) դրամի չափով:

2. Ս/թ օգոստոսի 20-ին Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով գյուղի բնակիչ Գարգին Գրիշայի Առաքելյանի այրված տունը վերականգնելու նպատակով Ջերմուկ համայնքի 2018 թվականի բյուջեից կատարել դրամական հատկացում երեք միլիոն դրամի չափով՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետին համապատասխան դրամական հատկացմամբ ձեռք բերվելիք ապրանքների գնումը կատարելով մեկ անձից:

3. Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում երիտասարդական կենտրոն ստեղծելու և ակտիվ երիտասարդներին տրամադրելու նպատակով գյուղի Մշակույթի տան մի հատվածը վերանորոգելու, ինչպես նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի, «Ջերմուկի համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի և Կեչուտ գյուղի Հանդիսությունների սրահի համար գույք ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ չափով կատարել դրամական համապատասխան հատկացումներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner