Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 35-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի N 35-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի  և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի հետևյալ փոփոխությունների մասին առաջարկությունը. համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ բաժին 11, խումբ  01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածը  նվազեցնել 25081,5 հազար ՀՀ դրամով, որից ՝

1․1․ 19687,5 հազար ՀՀ դրամն ուղղել բյուջեի՝ բաժին 01, խումբ  01, դաս 01, ծրագիր 51, 210002- «օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4851 (կառավարաման մարմինների գործունեության հետևանքով առաջացած վնասվածքների և վնասների վերամանգնում) տնտեսագիտական հոդվածին՝ ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության կողմից 2019 թվականին ՀՀ Վայոց ձորի մարզում իրականացված 2013-2016 թվականների համար «Պետական աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններին» ծրագրերի շրջանակներում ստուգումների և  արդյունքում արձանագրված ավել փոխանցված գումարների հետ վերադարձմանը․

  Ջերմուկ համայնքապետարան– 2016 թվականի համար՝ 17718.7 հազար ՀՀ դրամ

  Հերհերի գյուղապետարան - 2016 թվականի համար՝ 968.9 հազար ՀՀ դրամ

  Գնդեվազի գյուղապետարան - 2016 թվականի համար՝ 999.9 հազար ՀՀ դրամ

1․2. 5394,0 հազար ՀՀ դրամն ուղղել բյուջեի՝ բաժին 04, խումբ 02, դաս 01, ծրագիր 55 «210002–Գյուղատնտեություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4657 (այլ կապիտալ դրամաշնորհներ) տնտեսագիտական հոդվածին՝ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղում գործող  «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին դրամական հատկացում կատարելու նպատակով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -6

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner