Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 35
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 55-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 նոյեմբերի 2016 թվականի N 55-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի արտահերթ նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.

1.1. Հայաստանի Հանրապետության Տարածքային Զարգացման Հիմնադրամին Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում ներդրումային ծրագիր ներկայացնելու նպատակով ստեղծվող նախաձեռնող խմբի կազմը հաստատելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.2. Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի ձևավորման և գործունեության կարգը հաստատելու մասին.

     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան 

1.3. Ջերմուկ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմնի կազմում ավագանու ներկայացուցիչ առաջադրելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.4. Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովի կազմում ընդգրկվող ավագանու անդամների քանակական և անհատական կազմի մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի  ամսական վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.6. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Ձախափնյակի 13-րդ շենքի N 16/1  բնակելի տարածքը՝ սենյակը, անհատույց  սեփականության իրավունքով  տրամադրելու մասին .

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.7. «Ջերմուկի Հիդրոտեխ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կարիքների համար հողամասի   սերվիտուտ սահմանելու համաձայնություն տալու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.8. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին

    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.9. Հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.

զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.10. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու մասին.

 զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.11. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող հողամասերը կառուցապատման իրավունքով տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի գինը և պայմանները հաստատելու մասին.

 

 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ԿԱՎԿԱԶ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner