Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 30-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, հաշվի առնելով «ՊիՎիԷմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ «24/005-ԳՆ» գնահատման հաշվետվությունը, որով անշարժ գույքը գնահատվել է 2330000 (երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար) դրամ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Գագիկ Արտուշի Գրիգորյանը երկար տարիներ տնօրինում ու տիրապետում է Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի N 18 հասցեում գտնվող շինությունը՝ 

1․ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2024 թվականի մարտի 5-ի N 05032024-10-0027 վկայական) Գնդեվազ գյուղի 5-րդ փողոցի N  18 հասցեում գտնվող 28,9 քառակուսի մետր մակերեսով շինությունն ուղղակի վաճառքով` 2330000 (երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար) դրամով, օտարել Գագիկ Արտուշի Գրիգորյանին:

2․  Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 60-օրյա ժամկետում որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպում չկատարելու դեպքում որոշումը կհամարվի ուժը կորցրած:

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին Գագիկ Արտուշի Գրիգորյանին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner