Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 42-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՈՒՄ» ՈՒ «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶԱՏԻԿ» ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՆՈՒՀ ՀՈԱԿ-Ի ՁԱԽԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅԳՈՒ, ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԵՐԿՈՒ ՀԱՐԿԵՐԻ, ՏԱՆԻՔԻ ԵՎ «ԳՆԴԵՎԱԶ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀՈԱԿ-Ի ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՏԱՆԻՔԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 25-րդ ենթակետի պահանջներով և նկատի ունենալով, որ համայնքի կողմից ֆինանսական ներդրումներ կատարելու պայմանով 2019 թվականին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին տրամադրվելու են նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ՝

1. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի մարզադպրոցի մասնաշենքի հիմնանորոգում և արդիականացում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։

2. Համաձայնել համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել ներկայացնելու «Ջերմուկ համայնքի «Զատիկ» մանկապարտեզ ՆՈՒՀ ՀՈԱԿ-ի Ձախափնյա թաղամասի մասնաշենքի ձմեռային այգու, Կեչուտ գյուղի մասնաշենքի երկու հարկերի, տանիքի և «Գնդեվազ համայնքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի մասնաշենքի տանիքի հիմնանորոգում» սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ծրագիրը։

3. Սուբվենցիայի ստացման համար գործող կարգով կազմել և ՀՀ Վայոց ձորի մարզպետարան ներկայացնել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշնած ծրագրերի ֆինանսավորման հայտերի ամբողջական փաթեթները։

4. Սահմանել, որ ծրագրի ներկայացման համար համայնքի 2019 թվականի բյուջեով բավարար ֆինանսական միջոցներ են նախատեսված ծրագիրը իրականացնելու և համայնքի կողմից ներդրում կատարելու համար:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՍՆԱԳԵՏ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ                       
ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՏԵՓԱՆՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner