Քննարկվեցին ընթացիկ հարցերն ու հանձնարարականներ տրվեցին համապատասխան բաժինների աշխատակիցներին: Զբոսաշրջության ակտիվ սեզոնի բացման հետ կապված հանձնարարվեց հատուկ ուշադրություն դարձնել քաղաքի մաքրությանն ու բարեկարգմանը /նաև սեղմ ժամկետներում կազմակերպել ճանապարհների և փողոցների բարեկարգման աշխատանքները/. Համապատասխան աշխատակիցներին հանձնարարվեց հնարավորինս կարճ ժամանակահատվածում կազմակերպել զբոսաշրջիկներին ուղղորդող ցուցանակների տեղադրման աշխատանքները: |