Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 28-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի մարտի 2-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.

1.1. Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին.

      զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան

1.2.  Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող, պետական  սեփականություն հանդիսացող հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  տրամադրելու, տարեկան վճաի չափը և պայմանները հաստատելու և Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 10-ի N 66-Ա որոշումը չեղյալ ճանաչելու մասին.

     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան

1.3. Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 7-ի N 22-Ա որոշման 2-րդ կետի գործողությունը դադարեցնելու և այն չեղյալ ճանաչելու մասին.

     զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան

1.4.Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող Կարմրաշեն գյուղի 2-րդ  փողոցի N 4  շենքում գտնվող բնակարանը անհատույց  սեփականության իրավունքով  տրամադրելու մասին.

 զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան

1.5. Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար՝ Ա. Գառնիկյան

1.6. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասը օտարելու համաձայնություն տալու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գինը և պայմանները հաստատելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետի պաշտոնակատար Ա. Գառնիկյան

1.7. «ՀՀ Վայոց ձորի մարզի Կարմրաշենի միջնակարգ դպրոց» և «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերհերի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ներին գույք նվիրաբերելու մասին. 

զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան

1.8. Նոր գրքեր ձեռք բերելու նպատակով Ջերմուկ համայնքի քաղաքային գրադարանին դրամական հատկացում կատարելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Գ. Թադևոսյան

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner