Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 78
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 1-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի հունվարի 19-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.

1.1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին.

 զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.2. Ջերմուկ համայնքի բյուջեի միջոցների 2018 թվականի տարեսկզբի ազատ մնացորդի օգտագործման մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.3. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ղեկավարի  ամսական վարձատրության չափը, համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին. 

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.4. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի  ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2018 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.

զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.5. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի  Ջերմուկ համայնքի արվեստի դպրոցներում ուսման վարձի և նախադպրոցական ու մարզական հիմնարկներում ծնողական վճարների ամսական չափերը և համայնքի ճոպանուղու կողմից մատուցվող ծառայությունների դիմաց  գանձվող վճարի չափը  սահմանելու մասին.

 զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.6. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքում 2018 թվականի տեղական տուրքերի և վճարների միասնական դրույքաչափեր սահմանելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.7. Հաստատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի  Ջերմուկ  համայնքի  2018 թվականի բյուջեի հաստատման մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1.8. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.9.  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի (հրաժեշտի) ծիսակատարության ծառայությունների իրականացման և (կամ) մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին.

զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.10.Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ  համայնքի վարչական տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրականացման կանոնները սահմանելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան

1.11. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի կամավոր խնդիրները, դրանց լուծմանն ուղղված սեփական լիազորությունները և դրանց իրականացման կարգը սահմանելու մասին.

    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ. Թադևոսյան 

1.12. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը հաստատելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.13. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի վարչական տարածքում արտաքին գովազդ տեղադրելու կարգն ու պայմանները սահմանելու մասին.

   զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.14. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.15. Ջերմուկ համայնքի սեփականություն համարվող հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  տրամադրելու համաձայնություն տալու, տարեկան վճարի չափը և պայմանները հաստատելու մասին.

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ-ճարտարապետ Ա. Գառնիկյան

1.16. Դրամական հատկացումներ կատարելու մասին

  զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան 

1.17. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Լարիսա Վարդազարյանի ընտանիքին դրամական օգնություն տրամադրելու մասին.

  զեկ. համայնքի ղեկավար Վ. Հովհաննիսյան 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner