Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀՈՂԻ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՓՈՓՈԽՄԱՄԲ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՐԾՈՂ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ, ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԵՎ ՍԵՐՎԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ (ՎՃԱՐԻ) ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 19-ին մասին 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 35-րդ հոդվածի 3-րդ, 481–րդ հոդվածի 8-րդ, 81-րդ հոդվածի 3-րդ և 94-րդ հոդվածի 6-րդ մասերով, Հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգի 57-րդ կետով՝  

1․ Հաշվի առնելով Ջերմուկ համայնքում 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ հողամասերի  (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողերի) և շինությունների տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության նոր սահմանների և, ըստ այդմ, կադաստրային նոր արժեքների սահմանումը՝ համայնքում գործող վարձակալության, կառուցապատման և սերվիտուտի իրավունքի տրամադրման բոլոր պայմանագրերը (այսուհետ՝ պայմանագրեր) վարձավճարի (վճարի) մասով վերանայել՝ կատարելով փոփոխություններ․ պայմանագրերի գինը՝ տարեկան պարբերականությամբ, սահմանել անշարժ գույքի հարկի չափով՝ պահպանելով օրենսդրությամբ սահմանված համամասնությունը՝ 2023 թվականի հաշվետու տարվա համար՝  հարկի 35 տոկոսի չափով, 2024 թվականի հաշվետու տարվա համար՝  50 տոկոսի չափով, 2025 թվականի հաշվետու տարվա համար՝ 75 տոկոսի չափով, 2026 թվականի հաշվետու տարվա և հետագա հաշվետու տարիների համար՝ 100 տոկոսի չափով։

2․ Հաստատել պայմանագրերի նոր գները՝ ըստ սուն որոշման 1-ին կետում նշված համամասնության։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner