Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի  1-ին  կետի 6-րդ ենթակետին  համապատասխան

1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի 2018 թվականի վարչական բյուջեից որպես համաֆինանսավորում հետևյալ դրամական հատկացումները կատարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝

  ա) համայնքի Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցին կից գործող նախակրթարանին 300.000  /երեք հարյուր հազար/ ՀՀ դրամ ՝ հաճախող երեխաների սննդի կազմակերպման համար,

 բ) Ջերմուկ համայնքում գործող «Օրրան» համատիրությանը՝  3840.000 /երեք միլիոն ութ հարյուր քառասուն հազար/ ՀՀ դրամ (Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ 26/1 և 26/2 բազմաբնակարան շենքերի տանիքներին տեղակայված՝ բջջային օպերատորների կողմից վճարվող վարձավճարներին համարժեք)՝ համայնքի  բնակֆոնդի սպասարկման ծառայությունների իրականացման համար:

գ) Ջերմուկ գործուղված և «Ջերմուկի առողջության կենտրոն» ՓԲԸ-ում աշխատանքի անցած բժշկի կողմից բնակության համար վարձակալած բնակարանի վարձակալական վճարը փոխհատուցելու համար՝ ամսական 30 000 (երեսուն հազար) դրամի չափով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner