Այսօր: Շաբաթ, 18 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 38-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԵՎ «ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ «ՋԵՐՄՈՒԿԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետով, 81-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի  և 64-րդ հոդվածի 1-ին մասերը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը, ինչպես նաև Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կանոնադրությունների համապատասխան դրույթները՝

1․ Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2023 թվականի ապրիլի 13-ի N 98-Ա որոշումը` համաձայն հավելված 1-ի․ Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 44․215․1242944) և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 44․215․914148) միաձուլման ձևով վերակազմակերպել՝ ստեղծելով «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն:

2․Սահմանել, որ՝

1) Ջերմուկ համայնքի «Համայնքային տնտեսություն»  և «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների իրավահաջորդը «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միաձուլված իրավաբանական անձանց իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտերին համապատասխան.

2)  «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական առարկան  համայնքի կոմունալ սպասարկման, բարեկարգման և համայնքային գույքի կառավարման ոլորտներում միասնական գործունեության իրականացումն է.

3) «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործունեության հիմնական նպատակներն են՝

ա. համայնքում կանաչապատման, աղբահանության և սանիտարական մաքրման, բարեկարգման աշխատանքների, աբոնենտային վճարների գանձման  կազմակերպումն ու իրականացումը

բ. բնակչության կենսաապահովման խնդիրների լուծման նպատակով մատուցվող ծառայությունների իրականացումը

գ․ բազմաբնակարան շենքերի պահպանումը, սպասարկումը, բնակելի ֆոնդի կառավարումը, գյուղական բնակավայրերի կոյուղագծերի, ջրագծերի, ոռոգման համակարգի սպասարկումը և ընթացիկ նորոգումը 

դ․ համայնքային գերեզմանատների կառավարումը, փողոցային լուսավորվածության արտաքին ցանցի սպասարկումը և ընթացիկ նորոգումը, համայնքի կանաչ գոտիների, քաղաքային այգու  սպասարկումը և բարեկարգումը։

3․ Լիազորել Ջերմուկ համայնքի ղեկավարին հիմնադրի անունից հաստատելու փոխանցման ակտը, գույքի կազմը և արժեքը և նշված գույքի հանձնման-ընդունման ակտերը։

4․ Հաստատել  «Ջերմուկի կոմունալ տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունըհամաձայն հավելված 2-ի։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.29 Կբ)
(40.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner