Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 106-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 մայիսի 2022 թվականի N 106-Ա

ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ Զ․ Գ․ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 158-րդ հոդվածի 18-րդ մասը և  2191-րդ հոդվածը, ինչպես նաև՝ Վայոց ձորի մարզի դատախազի` Ջերմուկի համայնքի ղեկավարին ս/թ մայիսի 4-ին հասցեագրված N N 66/621-22 գրությունը` 

1.  Անհատ ձեռնարկատեր Ալբերտ Մնացականյանին պատկանող, Ջերմուկ համայնքի Գնդեվազ բնակավայրում գնտվող մթերային խանութում համայնքի անչափահաս բնակիչ Արգիշտի Ջանիբեկի Խաչատրյանին ալկոհոլային խմիչք վաճառելու համար Ջերմուկի համայնքի Գնդեվազ գյուղի բնակիչ Զարուհի Գրիգորի Խաչատրյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝  նշանակելով տուգանք սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

2․Պարտավորեցնել Զարուհի Գրիգորի Խաչատրյաննի ` սույն որոշումը ստանալուց հետո 15 օրյա ժամկետում սահմանված տուգանքը վճարելու Ջերմուկի համայնքի բյուջեի 900365031112 հաշվեհամարին՝ տեղեկացնելով, որ  տուգանքը  չվճարելու դեպքում այն բռնագանձվելու է  դատական կարգով:

3․ Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման ընդունման մասին` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով Զարուհի Գրիգորի Խաչատրյանին իրազեկելու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner