Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1.Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու վրա գտնվող 400 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման համար, ճանաչել որպես առանձին միավոր:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն.
Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Երևանյան խճուղի N 10/3/2 հողամաս:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: