Այսօր: Կիրակի, 6 Հուլիսի 2025թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 181-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

05 ապրիլի 2021 թվականի N 181-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈւ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ի N 80-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈւԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈւՅՔԱՉԱՓԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԱՐՏՈՆՈւԹՅՈւՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈւ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մաին» Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 80-Ն որոշման և հիմք ընդունելով «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի զեկուցագիրը (մտից՝ 2021 թվականի ապրիլի 1-ի N 569)՝

1. 2021 թվականի 2-րդ եռամսյակից «Ջերմուկ համայնքի մարզամշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի (այսուհետ՝ կազմակերպություն) ֆիթնես–մարզումների ծառայություններից օգտվողների համար կիրառել համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարի դրույքաչափի նվազեցման արտոնություն՝ վճարի 50 տոկոսի չափով՝ համաձայն հավելվածի։

2. Կազմակերպության տնօրենին՝
1) ապահովել կիրառված արտոնությունների կատարումը.
2) արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել համայնքապետարան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման պահից և տարածվում է 2021 թվականի ապրիլի 1-ից ծագած իրավահարաբերությունների վրա: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.21 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner