Այսօր: Ուրբաթ, 23 Օգոստոսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1015
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Որոշում N 107-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հունիսի 2019 թվականի N 107-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ կետով` Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջետային գործընթացը սկսելու նպատակով՝

1.Հաստատել Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն  հավելվածի:   
2. Ընդունել ի գիտություն, որ.
      1) Ջերմուկ համայնքի 2020  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  ներառում  են  կապիտալ  բնույթի  ծախսերի  մասով  սահմանված կարգով փորձաքննություն անցած նախագծա-նախահաշվային փաստաթղթերը, իսկ ընթացիկ ծախսերի գծով՝ հաշվարկ–հիմնավորումները,
      2) Ջերմուկ համայնքի 2020  թվականի  բյուջետային  ֆինանսավորման  հայտերը  կազմելիս  պետք է  հաշվի  առնվեն համայնքի  զարգացման  ծրագրերի հիմնական ուղղությունները։

3.Հանձնարարել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, վարչական ղեկավարներին  և համայնքային բյուջետային հիմնարկների ղեկավարներին՝

  1)2020 թվականի բյուջետային ֆինանսավորման հայտերը ներկայացնելիս հաշվի առնել համայնքի բնակիչներից, քաղաքացիական  հասարակության   և  մասնավոր հատվածի սուբյեկտներից ստացված առաջարկությունները,
        2) սույն որոշման հավելվածով հաստատված ժամանակացույցով ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, իրենց պահպանման ծախսերի նախահաշիվները` համապատասխան հիմնավորումներով:

4.Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին՝ ըստ անհրաժեշտության զեկուցել  ժամանակացույցով  նախատեսված  աշխատանքների  կատարման  ընթացքի շեղումների վերաբերյալ։

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(12.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner