Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 195-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

02 հոկտեմբերի 2019 թվականի N 195-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ,  Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետերի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 42-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 22.1-րդ կետերի, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մերծրունի Սահակի Հակոբյանի դիմումը (մտից N 987, 27.09.2019 թ.)

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Մերծրունի Սահակի Հակոբյանի ընտանիքին պատկանող (հիմք՝ Ժողովրդական դեպուտատների Գնդեվազի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 1991-1995 թթ.տնտեսությունների գրքում (հողակադաստրային գրքով թիվ 74) անձնական օգտագործման հողերի վերաբերյալ տեղեկատվության լուսապատճեն՝ տրված 24.09.2019 թ. «Հայաստանի Ազգային Արխիվ» ՊՈԱԿ-ի Վայոց ձորի մասնաճյուղի կողմից) Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղի 20-րդ փողոցի վրա գտնվող 10-016-0001- կադասրային ծածկագրով և 1000 քմ  մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել նրա ընտանիքի սեփականության իրավունքը. հաշվի առնելով նշված գույքի՝ ընտանիքի անդամների կողմից տիրապետելու հանգամանքը՝ համասեփականատերեր ճանաչել Մ. Հակոբյանի կնոջը՝ Անուշ Համբարձումի Թադևոսյանին, որդուն՝ Արթուր Հակոբյանին և դուստրերին՝ Քրիստինե և Սյուզաննա Հակոբյաններին:

2. Հաշվի առնելով, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի`հողաբաժնի չափից մինչև  20 % ավել օգտագործվող  200 քմ տնամերձ հողամասը Գնդեվազ գյուղի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործմանը, հողամասը չի ընդգրկված ինժեներատրանսպորտային օբյեկտների (ավտոճանապարհներ, երկաթգծեր, էլեկտրահաղորդակցության, ջրամատակարարման, ջրահեռացման, կապի ցանցեր, գազատարներ, ջրանցքներ) օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում՝ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել  Մերծրունի Հակոբյանի ընտանիքին և ճանաչել նրանց սեփականության իրավունքը:

3.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասում ինքնակամ կառուցված 104,32 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը համարել օրինական (հատակագիծը կցվում է). սահմանել, որ  նված շինությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված օրինականացման պայմաններին. այն  պահպանելը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված է քաղաքաշինական նորմերի ու կանոնների պահպանմամբ, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Հաշվի առնելով, որ սույն որոշման 3-րդ կետում նշված ինքնակամ շինությունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը՝ օրինականացման համար վճար չի գանձվում:

5.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «բ» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին և շինությանը տրամադրել հետևյալ հասցեն՝ Ջերմուկ համայնք, գյուղ Գնդեվազ, 20-րդ փողոց, 4-րդ փակուղի N 8:

6.Սույն որոշումը ենթակա է պետական  գրանցման ՀՀ Կադաստրի Կոմիտեի ստորաբաժանման կողմից:

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մերծրուն Հակոբյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝կատարվել են փոփոխություններ
Կարգավիճակի հիմք՝Համայնքի ղեկավարի N 217-Ա որոշում, 23.10.2019թ.
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner