Այսօր: Երկուշաբթի, 26 Օգոստոսի 2019թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 436
ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔ
 
Ավագանու որոշում N 39-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2019 թվականի N 39-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 75-Ա ԵՎ 76-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետին համապատասխան

1. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային  դրույքաչափերը հաստատելու մասին» N 75-Ա որոշմամբ հաստատված հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

 ա) հավելված 1-ում «Աշխատակազմ՝  12» արտահայտության մեջ «12» թիվը փոխարինել «13» թվով,                               
                          «Ներքին աուդիտի բաժին- 1» արտահայտության մեջ «1» թիվը փոխարինել «2» թվով
                            
                          «Ընդամենը՝ թվաքանակ- 36» արտահայտության մեջ «36» թիվը փոխարինել «37» թվով

  բ) հավելված 2-ում «Աշխատակազմի ներքին աուդիտի բաժին» մասը լրացնել նոր՝ 13.1 տողով՝ հետևյալ բովանդակությամբ՝

13.1 Գլխավոր մասնագետ-աուդիտոր    1             257500            257500

   գ) «Ընդամենը» տողի 2-րդ սյունակում «34,5» թիվը փոխարինել «35,5» թվով, 3-րդ սյունակում «3 802 011» թիվը փոխարինել «4 059 511» թվով, 4-րդ սյունակում «5 367 973» թիվը փոխարինել «8 401 463» թվով։

  դ) «Ընդհանուրը» տողի 2-րդ սյունակում «42,5» թիվը փոխարինել «43,5» թվով, 3-րդ սյունակում «5 367 973» թիվը փոխարինել «5 625 473» թվով, 4-րդ սյունակում «8 401 463» թիվը փոխարինել «8 658 963» թվով։        

2. Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ենթակա բյուջետային հիմնարկների և ՀՈԱԿ-ների  աշխատակիցների 2019 թվականի թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 76-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

   «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում՝

      1)  6-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «2,5» թիվը փոխարինել «5,5» թվով,  իսկ «Գումարը» սյունակում «287500» թիվը փոխարինել «632500» թվով,

   2) 7-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «0,75» թիվը փոխարինել «1» թվով,  իսկ «Գումարը» սյունակում «75000» թիվը փոխարինել «100000» թվով,

    3) 8-րդ տողի «Հաստիքային միավորը» սյունակում «2» թիվը փոխարինել «2,25» թվով,  իսկ«Գումարը» սյունակում «200 000» թիվը փոխարինել «225 000» թվով,

   4) կատարել լրացում՝ ավելացնելով նոր՝ 9-րդ տողը հետևյալ խմբագրությամբ՝

            9  հաշվապահ-գործավար            1             136 000               136 000

5) «Ընդամենը» տողի  «Հաստիքային միավորը» սյունակում «12,25» թիվը փոխարինել «16,75» թվով, իսկ «Գումարը» սյունակում «1452500» թիվը փոխարինել «1983500» թվով։

3. Սույն որոշման 1-ին կետն ուժի մեջ է մտնում Ջերմուկ համայնքի ավագանու սույն որոշմամբ ավելացված նոր պաշտոնը Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանն ուժի մեջ մտնելու պահից:

4. Սույն որոշման 2-րդ կետն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի մայիսի 1-ից ծագած հարաբերությունների վրա:       


Կողմ -8

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԳԱԳԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner