Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 49
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ծրագիր N 5
 
ԱնվանումՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ
Նպատակ

ՏԱՊ-ը համայնքում առկա ֆինանսական, վարչական, մարդկային և սոցիալական ռեսուրսները կամ կապիտալները կառավարելու գործիք է, այն փաստաթուղթ է, ուր հստակորեն ներկայացվում են սոցիալական, տնտեսական, մարդկային, բնական և այլ ռեսուրսների ներդրման միջոցով համայնքի զարգացմանն ուղղված՝ տվյալ տարվա համար ՏԻՄ-երի ռազմավարությունները, ծրագրերը և միջոցառումները։

Ջերմուկ համայնքի ՏԱՊ-ը մշակվել է հետևյալ հիմնական նպատակներով՝

*  համակարգել ՏԻՄ-երի տվյալ տարվա անելիքները, 

սահմանել սոցիալ-տնտեսական զարգացման առաջնահերթությունները, գնահատել համայնքի ներքին ռեսուրսները, հաշվառել համայնքում ներդրվող արտաքին ռեսուրսները, հաշվարկել համախառն ռեսուրսները և բացահայտել պակասուրդը (դեֆիցիտը),

համախմբել համայնքում տվյալ տարվա համար նախատեսվող բոլոր ծրագրերը և միջոցառումները ՀՀԶԾ-ով սահմանված՝ համայնքի տեսլականի և հիմնական նպատակների իրականացման շուրջ,

շաղկապել նախատեսվող ծրագրերը և միջոցառումները դրանց իրականացման արդյունքների հետ՝ կիրառելով ՀՀԶԾ-ի ոլորտային ծրագրի «Տրամաբանական հենքը»,

որոշակիացնել նախատեսվող ծրագրերի և միջոցառումների իրականացման ֆինանսական աղբյուրները և միջոցները, պատասխանատուները և ժամկետները, մշակել տվյալ տարվա ՏԱՊ-ի իրականացման ՄԳՊ-ը։

Ջերմուկ համայնքի 2023թ. տարեկան աշխատանքային պլանը բաղկացած է 5 բաժիններից.

1-ին բաժնում  սահմանվում է համայնքի տեսլականը և ոլորտային նպատակները։

2-րդ բաժնում ներկայացվում է համայնքի 2023 թվականի ծրագրերի ցանկը և տրամաբանական հենքերը (ըստ ոլորտների)։

3-րդ բաժնում ներկայացվում է համայնքային գույքի կառավարման 2023 թվականի ծրագիրը։

4-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը։

5-րդ բաժնում ներկայացվում է համայնքի ՏԱՊ-ի մոնիթորինգի և գնահատման պլանը։

Ժամանակահատված02/01/2023 - 29/12/2023
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար
Բովանդակություն
Առնչվող փաստաթղթեր
(2.30 Մբ)
Հաշվետվություն(ներ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner