Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 409-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2021 թվականի N 409-Ա

ԱՐՏԱԿ ՄԱՐԿՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄԻԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները և հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Արտակ Ռուբիկի Մարկոսյանի դիմումը (մտից N 1502, 13․10.2021 թ.)՝  

1. Թույլատրել Արտակ Ռուբիկի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի N 9/1, N 9/1/1, N 9/1/2  և N 9/1/3 հասցեներում գտնվող կից հողամասերը միավորելու որպես մեկ գույքային միավոր և տրամադրել հետևյալ հասցեն` Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1, 9/1/1, 9/1/2, 9/1/3:

2. Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոց N 9/1, 9/1/1, 9/1/2, 9/1/3  հասցեում գտնվող շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը  վերահասցեավորել` Ք. Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1:

3․ Չեղյալ համարել Արտակ Ռուբիկի Մարկոսյանին սեփականության իրավունքով պատկանող շինության և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված և կից հողամասերի նախկին հասցեները: 

4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner