Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 63-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՆԱՉԱՊԱՏ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՀԱՏՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ և 42-րդ կետերի պահանջներով՝

1․ Հաշվի առնելով Ջերմուկ քաղաքի առողջարանային գոտին բարեկարգելու, ինչպես նաև համայնքում սուբվենցիոն ծրագրերի իրականացմամբ պայմանավորված քաղաքի տարածքում կատարվող շինարարական աշխատանքներից բխող անհրաժեշտությունը՝ տալ թույլտվություն համայնքային սեփականություն հանդիսացող զբոսայգիներում, կանաչապատ և ընդհանուր օգտագործման այլ տարածքներում ծառերի սանիտարական հատման, իսկ Մեծ Հոկտեմբերի 50-ամյակի հուշարձանին կից այգում և «Հայփոստ»–ի Ջերմուկի մասնաճյուղի շենքին հարակից՝ Շահումյան փողոցի երկայնքով մինչ Բ․ Վարդանյանի փողոցի սկիզբը ընկած տեղանքում ծառահատման աշխատանքներ իրականացնելու համար:

2․ Սույն որոշման առաջին կետում նշված աշխատանքներն իրականացնել «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի միջոցով:

3. Աշխատանքների արդյունքում առաջացած վառելափայտը տրամադրել համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին:

4. Ըստ անհրաժեշտության՝ աշխատանքներին մասնակից դարձնել համայնքային ոստիկանության, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցներին:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner