Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 մարտի 2017 թվականի N 44-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017ԹՎԱԿԱՆԻ N 20-Ա ՈՐՈՇՄԱՆ 2-ՐԴ ԿԵՏԸ ՄԱՍՆԱԿԻ ՉԵՂՅԱԼ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին ենթակետով, 71-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով  և 75-րդ հոդվածով՝

1.Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 20-Ա որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) համաձայնություն է տրվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող 49,1 հա ընդհանուր մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասերը (ընդհանուր 22 միավոր հողակտոր) մրցույթային եղանակով վարձակալության տրամադրելուն, սակայն նշված հողակտորների մի մասն արդեն իսկ տրամադրված էր վարձակալության «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ Որոշման 2-րդ կետը  ճանաչել մասնակի չեղյալ` սույն որոշման Հավելված 1-ում նշված ծածկագրերով  հողամասերի մասով:

2. Որոշման 2-րդ կետի մասնակի չեղյալ ճանաչման արդյունքում տվյալ կետում նշված «49,1» թիվը փոխարինել «1,51» թվով, «22» թիվը փոխարինել «3» թվով՝ հաստատելով Որոշման նոր խմբագրությամբ հավելված 2-ը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3.    Սահմանել, որ Որոշման 2-րդ կետը  մասնակի չեղյալ է ճանաչվում Որոշման ընդունման օրվանից:

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

 


Կողմ -10

ԲԱԲԱՅԱՆ ԿԱՎԿԱԶ

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱՎԱԶԴ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՆԱՐԵԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՍՄԻԿ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(17.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner