Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՆՈՐ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ




Փակել բոլորը
Ծառայությունը տրամադրվում է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ճանապարհային ոստիկանության կողմից, եթե անհրաժեշտ է փոխարինել տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականը:

1. Տրանսպորտային միջոցի նկատմամբ սեփականության իրավունքի նոր վկայականի տրամադրում
կամ
2. Դիմումը մերժելու մասին պատասխան

Դիմումի ընթացքին և արդյունքներին կարելի է հետևել.

  • Համայնքապետարանի պաշտոնական կայքի «Հետևել դիմումի ընթացքին» բաժնի միջոցով՝ դիմումատուին տրամադրված ծածկագրի (հսկիչ համարի) ներմուծման միջոցով:
  • Դիմումի արդյունքները կարելի է ստանալ համայնքապետարանից ստորագրությամբ՝ առձեռն հանձնելու միջոցով:
  • Համայնքապետարանը դիմումը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում այն ուղարկում է ՀՀ ճանապարհային ոստիկանություն:
  • Դիմումի հետ կապված մնացած գործողությունները կատարվում են ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված և համայնքապետարանին տրամադրված փաստաթղթերը 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին:


Տրանսպորտի բնագավառ
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հասցե՝
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
Հեռախոս՝
(0287) 2-12-17, 060-74-70-77
Էլ. փոստ՝
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Աշխ. օրեր՝
Երկ., Երք., Չրք., Հնգ., Ուրբ.,
Աշխ. ժամեր՝
9:00-18:00
  • Դիմումի լրացված ձևաթուղթը:
  • Դիմողի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը:
  • Տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը:
  • Սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը:
  • Համայնքի ավագանու որոշմամբ սահմանված  միջնորդավճարի փաստը հավաստող վճարման անդորրագիրը:

Դիմումը կարող է ներկայացվել ինչպես անձամբ, այնպես էլ ներկայացուցչի միջոցով (լիազորագիրի առկայության դելքում):

1. Դիմողին տրամադրում է խորհրդատվություն՝ փաստաթղթերի ամբողջական ընդունման, ՀՀ ոստիկանություն դրանք փոխանցման և պատասխանը դիմումատուին հանձնման ընթացակարգը պարզաբանելու նպատակով:

2. Դիմումի և կից փաստաթղթերի ընդունումը կատարվում է համայնքապետարանի աշխատակցի կողմից հետևյալ ընթացակարգով՝

  • Ապահովվում է դիմողի նույնականացումը:
  • Ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի ամբողջականությունը և վավերությունը: Կից փաստաթղթերի պատճենների համապատասխանությունը դրանց իսկական օրինակներին հաստատվում են համայնքապետարանի համապատասխան աշխատողի ստորագրությամբ:
  • Ապահովում է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մատուցվող ծառայությունների համար նախատեսված միջնորդավճարի վճարումը հավաստող փաստաթղթի առկայությունը:

3. Դիմումի և կից փաստաթղթերի գրանցումը և ՀՀ ոստիկանություն փոխանցումը կատարվում է հետևյալ եղանակներով.

  • ՀԿՏՀ փաստաթղթաշրջանառության համակարգում դիմումի գրանցում և փոխանցում ՀՀ որստիկանության էլ. փաստաթղթաշրջանառության համակարգին: Դիմումատուին տրամադրվում է ծածկագիր (հսկիչ համար)՝ դիմումի ընթացքին հետևելու համար:
  • Դիմումատուի կողմից փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու դեպքում դիմումը և կից փաստաթղթերի բնօրինակները փոստային եղանակով ներկայացնում են ՀՀ ոստիկանություն:

4. Դիմումատուին պատասխանը հանձնվում է հետևյալ եղանակներով.

  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը առձեռն կամ փոստային եղանակով հանձնվում են համայնքապետարան:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը կարող են Մալբերի (Mulberry) էլեկտրոնային համակարգից առաքվել համայնքապետարանի ՀԿՏՀ:
  • ՀՀ ճանապարհային ոստիկանության կողմից պատրաստված փաստաթղթերը համայնքապետարանի կողմից 1 աշխատանքային օրվա ընթացքում հանձնվում են դիմումատուին: Էլեկտրոնային եղանակով ստացված փաստաթղթերը դիմումատուին տրամադրվում են հաստատված համայնքապետարանի կնիքով:
Անուն՝
Հայկուհի Առաքելյան
Հասցե՝
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
Էլ. փոստ՝
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոն՝
Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ

1. Ծառայության տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթի ոչ լիաժեք ներկայացում,
2. Ներկայացված փաստաթղթերի անհամապատասխանություն օրենսդրության պահանջներին,
3. Ներկայացված փաստաթղթերում կեղծ տեղեկությունների բացահայտում:

1. Վարչական կարգ
Բողոք կարող է ներկայացվել ակտն ընդունած վարչական մարմին.

ա) վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում,
բ) վարչական մարմնի կողմից գործողություն կատարելու օրվանից մեկ ամսվա ընթացքում,

գ) վարչական մարմնի կողմից անգործություն ցուցաբերելու օրվանից 2 ամսվա ընթացքում։

2. Դատական կարգ
Վարչական դատարան հայց ներկայացնելու միջոցով՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

(15.47 Կբ) Ձևաթուղթ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner