Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 66-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2019 թվականի N 66-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱԲԱԺՆԻ ՉԱՓԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի  24-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և Հայաստանի Հանրապետության  կառավարության  1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման  կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի բնակիչ Ա. Վարդանյանի դիմումը (մտից N 392, 17.04.2019 թ.)

1. Գնդեվազ գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման նախկին հանձնաժողովի որոշմամբ (հիմք՝ Գնդեվազ գյուղի վարչական ղեկավարի կողմից տրված՝ Գնդեվազ համայնքի տնտեսությունների N 1 գրքից տրված քաղվածք՝ գրանցման N 84) ներկայումս հանգուցյալ Հրանդիկ Վարդանյանին սեփականաշնորհված 0,163 հա տնամերձ հողամասի հողաբաժնի չափից մինչև  20 % ավել օգտագործվող  9,4 քմ տնամերձ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել  Հրանդիկ Վարդանյանի ընտանիքին և ճանաչել նրանց սեփականության իրավունքը:

2. Սույն որոշման առաջին կետում նշված 9,4 քմ հողակտորը համայնքի հողերի օգտագործման սխեմայով նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չի ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հողօգտագործումը չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ  գործառնական նշանակությամբ օգտագործմանը:

3.Սույն որոշումը ենթակա է պետական  գրանցման անշարժ գույքի կադաստրի ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում Հրանդիկ Վարդանյանի իրավահաջորդներին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(977.42 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner