Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 286-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 դեկտեմբերի 2019 թվականի N 286-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի

1. Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի Կարմրաշեն գյուղի 17-րդ փողոցի N 1 և N 6 հասցեներում գտնվող  1,74574 հա և 2, 064791 հա (համապատասխանաբար) մակերեսներով հողամասերի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցման  գործընթացը կասեցվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից՝  ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի  2019 թվականի հոկտեմբերի 18-ի «Համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի 2019 թվականի հոկտեմբերի 18-ի մրցույթի արդյունքները հաստատելու մասին» N 212-Ա և 213-Ա որոշումները:

2. Հաշվի առնելով, որ Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 10-028-0148-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 2,3876 հա մակերեսով հողամասի նկատմամբ «ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքի պետական գրանցման գործընթացը կասեցվել է ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից՝  ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի  2019 թվականի նոյեմբերի 13-ի ««ՍՈՒՆ ՍՈԼԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփական գյուղատնտեսական նշանակության հողամասն ընդլայնելու և այն ուղղակի վաճառքով օտարելու մասին» N 263-Ա որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(486.67 Կբ)
(219.95 Կբ)
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner