«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ ենթակետի հիման վրա՝
1. Հայաստանի Հանրապետության «Պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի՝ խորհրդի ձևավորման կարգը հաստատելու և ՀՀ կրթության և գիտության նախարարի 2006 թվականի դեկտեմբերի 8-ի N 981-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի ապրիլի 25-ի N 113-Ն հրամանի 9-րդ կետին համապատասխան `
ա) Ջերմուկ քաղաքի Մ․ Գորկու թիվ 1 հիմնական դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացնել Գևորգ Վարդանի Հովհաննիսյանին և Ստեփանոս Բաբկենի Վարդանյանին
բ) Կեչուտ գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացնել Սեդրակ Շամիրի Ասատրյանին և Մխիթար Ֆրունզի Մնացականյանին
գ) Գնդեվազ գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացնել Սանասար Խաչատուրի Բաբաջանյանին
դ) Կարմրաշեն գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացնել Ռոման Արգամի Առաքելյանին
ե) Հերհեր գյուղի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի կազմում ներկայացնել Կավկազ Զավենի Բաբայանին
2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի հիման վրա ուժը կորցրած ճանաչել Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի հունիսի 26-ի «Ջերմուկ համայնքի դպրոցների խորհրդի խորհուրդների կազմում ներկայացուցիչ առաջադրելու մասին» N 124-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: