Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ կետերով, հիմք ընդունելով 2018 թվականի մարտի 15-ի «Ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման օրինակելի ձևը, ինչպես նաև ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը սահմանելու մասին» N 272-Ն որոշման պահանջները և ՀՀ Վայոց ձորի մարզպետի ս/թ հունիսի 15-ի N 01/08/4218-18 գրությունը՝
1. Ջերմուկ համայնքում կոռուպցիոն բնույթի դեպքի կամ շահերի բախման կամ էթիկայի կանոնների կամ անհամատեղելիության պահանջների կամ այլ սահմանափակումների կամ հայտարարագրման հետ կապված խախտման կամ հանրային շահերին ուղղված այլ վնասի կամ դրանց սպառնալիքի վերաբերյալ տեղեկությունների գրավոր կամ բանավոր հաղորդման՝ ներքին և արտաքին ազդարաման դեպքում հաղորդումների հաշվառման և հաղորդումներին ընթացք տալու համար պատասխանատու անձ նշանակել Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գոհար Էդիկի Թադևոսյանին:
2. Սահմանել՝
ա) ներքին և արտաքին ազդարարման դեպքում հաղորդումների հաշվառման և ձևակերպման ձևը՝ համաձայն N 1 հավելվածի
բ) ներքին և արտաքին ազդարարման դեպքում ազդարարին տրվող պաշտպանության միջոցների իրականացման ընթացակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: