Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետի, Ջերմուկի համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 6-Ն որոշման, հաշվի առնելով «Գնդեվանք» ՍՊ ընկերության ներկայացուցիչ Գ. Հովակիմյանի դիմում-հայտը (մտից՝ 902, 2020 թվականի հուլիսի 27)
1. Թույլատրել «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը տեղադրելու արտաքին գովազդ (Թույլտվություն N 9):
2. «Գնդեվանք» ՍՊ ընկերությունը պարտավոր է Ջերմուկի համայնքապետարանի 900365031484 հաշվեհամարին յուրաքանչյուր ամիս մուծել 1 125 (հազար հարյուր քսանհինգ) դրամ տեղական տուրք 1 քմ-ի համար` արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Գնդեվանք» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: