Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 61-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՍԵՆ ԳԱՌՆԻԿՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԳՆԴԵՎԱԶ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՌԱՆՑ ՄՐՑՈՒՅԹԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի հիման վրա,  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46 հոդվածին, 83-րդ հոդվածի 1-ին կետին,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետին  համապատասխան 

1. Համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող  համայնքային սեփականություն համարվող 31,40175 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության   հողամասերը (ընդհանուր՝ 20 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի)  վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու  մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասերի  տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2034 թ.:

2.Համաձայնվել Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող  պետական սեփականություն համարվող 176,756152 հա  մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության   հողամասերը (ընդհանուր՝ 40 միավոր հողակտոր, որոնց ծածկագրերը՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի)  վարձակալության իրավունքով ընդերքօգտագործման իրավունք ունեցող  «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությանը որպես բուֆերային գոտի՝ Ընկերության կողմից շահագործվող հանքավայրից բնակչության անվտանգության ապահովման և արտադրական օբյեկտների շահագործման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով օգտագործման տրամադրելու  մասին Ջերմուկի  համայնքի ղեկավարի առաջարկությանը` հաստատելով  հողամասերի  տարեկան վարձավճարի չափը` 1 հա համար՝ 6000 դրամ (վեց հազար), վարձակալմամբ օգտագործելու ժամկետը`01.01.2027 թ.:

3. Սույն որոշման առաջին կետը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից, երկրորդ կետը՝ ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N 16-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի դրական եզրակացությունը ստանալու օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner