Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 73-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 90-րդ հոդվածի 6-րդ կետի  և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն

1.Հաստատել Ջերմուկ համայնքի ղեկավարի՝ համայնքի 2018 թվականի բյուջեի վարչական մասի հետևյալ փոփոխությունների մասին առաջարկությունը. համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից՝ բաժին 11, խումբ  01, դաս 02, ծրագիր 51, 210002- «ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891» (պահուստային միջոցներ) տնտեսագիտական հոդվածից  18741.6 հազար ՀՀ դրամն ուղղել՝

1.1  Բաժին 01, խումբ  01, դաս 01, ծրագիր 51, 210002- «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի Ջերմուկ քաղաքի համար  4111(աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ) և 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար 2179.0 հազար և  120.0 հազար ՀՀ դրամ՝ պակասացնելով 4112 (պարգևատրումներ, դրամական խրախուսումներ), 4233 (աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ), 4241 (մասնագիտական ծառայություններ ) տնտեսագիտական հոդվածները՝ համապատասխանաբար 444.0 հազար, 95.0 հազար և 100.0 հազար ՀՀ դրամ:

1.2  Բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002- «Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի Կարմրաշեն գյուղի համար 4111 (աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ) տնտեսագիտական հոդվածին՝ 497.6 հազար ՀՀ դրամ՝ պակասացնելով 4221 (ներքին գործուղումներ), 4233 (աշխատակազմի մասնագիտական զարգացման ծառայություններ), 4261 (գրասենյակային նյութեր և հագուստ), 4267 (կենցաղային և հանրային սննդի նյութեր) տնտեսագիտական հոդվածները՝ համապատասխանաբար 27.0 հազար,  26.0 հազար, 48.0 հազար և 60.0 հազար ՀՀ դրամ:

1.3 Բաժին 01, խումբ 01, դաս 01, ծրագիր 51,210002- «Օրենսդիր, գործադիր մարմիններ, պետական կառավարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի Հերհեր գյուղի համար 4111(աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ) և 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար 1015.0 հազար և 30.0 հազար ՀՀ դրամ:

1.4 Բաժին 01, խումբ 03, դաս 03, ծրագիր 55, 210002- «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  4239 (ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածին՝  1162.0 հազար ՀՀ դրամ:

1.5 Բաժին 04, խումբ 02, դաս 01, ծրագիր 55, 210002- «Գյուղատնտեսություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  4115 (այլ վարձատրություններ) տնտեսագիտական հոդվածին՝ 879.1 հազար ՀՀ դրամ:

1.6 Բաժին 06, խումբ 03, դաս 01, ծրագիր 58, 210002-«Ջրամատակարարում» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  4115 (այլ վարձատրություններ տնտեսագիտական հոդվածին) 1520.0 հազար ՀՀ դրամ: 

1.7  Բաժին 05, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002 - «Աղբահանում» գործառնական նշանակության  ծախսերի կատարման նախահաշվի 4639 (այլ ընթացիկ դրամաշնորհներ ոչ առևտրային կազմակերպություններին) տնտեսագիտական հոդվածին`  594.0 հազար ՀՀ դրամ:

1.8 Բաժին 08, խումբ 02, դաս 01, ծրագիր 51, 210002- «Գրադարաններ» գործառնական նշանակության  ծախսերի կատարման նախահաշվի 4111 (աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ ) և 4212 (էներգետիկ ծառայություններ ) տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար   1125.0 հազար և 208.0 հազար ՀՀ դրամ: 

1.9 Բաժին 04, խումբ 05, դաս 05, ծրագիր 53,210002-«Խողովակաշարային և այլ տրանսպորտ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  4111 (աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ) տնտեսագիտական հոդվածին՝ 2544.3 հազար ՀՀ դրամ՝ պակասացնելով  4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածը 566.0 հազար ՀՀ դրամով:

1.10 Բաժին 09, խումբ 01, դաս 01, ծրագիր 51, 210002-«Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգման ծախսերի կատարման նախահաշվի  4637 (ընթացիկ դրամաշնորհներ ՀՈԱԿ-ներին) տնտեսագիտական հոդվածին ՝ 5716.0 հազար ՀՀ դրամ:

1.11 Բաժին 09, խումբ 05, դաս 01, ծրագիր 51,210002 - «Արտադպրոցական դաստիարակություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4637 (ընթացիկ դրամաշնորհներ ՀՈԱԿ-ներին) տնտեսագիտական հոդվածին՝ «Ջերմուկ համայնքի արվեստի N 1 դպրոց» և «Ջերմուկ համայնքի արվեստի N 2 դպրոց» ՀՈԱԿ-ներին՝ համապատասխանաբար 551.8 հազար և 561.8 հազար ՀՀ դրամ:

1.12 Բաժին 09, խումբ 05, դաս 01, ծրագիր 51 ,210002 - «Արտադպրոցական դաստիարակություն» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «Ջերմուկի մանկապատանեկան մարզադպրոց» համայնքային հիմնարկի 4111 (աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ) և 4212 (էներգետիկ ծառայություններ) տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար 434.0 հազար և 20.0 հազար ՀՀ դրամ:

1.13 Բաժին 10, խումբ 07, դաս 01, ծրագիր 54,210002- «Սոցիալական հատուկ արտոնություններ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի 4729 (այլ նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածին՝ 950.0 հազար ՀՀ դրամ:

2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված փոփոխությունները  կատարվել են «4111 (աշխատավարձ և նրան հավասարեցված վճարումներ)» և «4115 (այլ վարձատրություններ)» տնտեսագիտական հոդվածներում, դրանք պայմանավորված են չնախատեսված աշխատանքների և ծառայությունների իրականացման համար  քաղաքացիաիրավական պայմանագրերի կնքմամբ, արտադպրոցական դաստիարակություն  ոլորտում երեխաների հաճախումների ավելացման հետ կապված ժամավճարների պլանավորմամբ, նախադպրոցական կրթություն ոլորտում դաստիարակի և դաստիարակի օգնականի փոխարինող հաստիքների համար քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարումների, համայնքի ճոպանուղու գլխավոր ճոպանի ընթացիկ նորոգման հետ կապված աշխատակազմի տեխնիկական սպասարկող անձնակազմին լրավճարների և հավելավճարների տրմամբ:

     «Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ» ոլորտում ավելացումը պայմանավորված է ամանորյա  համաքաղաքային միջոցառման կազմակերպման և նվերների ձեռք բերման, «Աղբահանություն» ոլորտում «Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի կողմից մատուցվող այլ ծառայությունների փաստացի ավել հավաքագրված գումարների, ինքնարժեքի հաշվարկման մեթոդով  տրանսպորտային ծախսերի հետ վերադարձման, «Սոցիալական հատուկ արտոնություններ»  ոլորտում՝ համայնքի բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(237.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner