Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (ՀՕ-225-Ն) 7-րդ հոդվածի 8-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հաշվի առնելով Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Լիտվա Աշոտի Մարգարյանի դիմումները (մտից N 165՝ 26․01․2021 թ․ և N 716՝ 05․05․2022 թ.)
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2022 թվականի մայիսի 2-ի N 02052022-10-0030 վկայական) Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասի 15-րդ փողոցի N 15 հասցեում գտնվող 35,3 քառակուսի մետր ներքին մակերեսով ավտոտնակը (արտաքին մակերեսը՝ 37,6 քմ) և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 37,6 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Ջերմուկ քաղաքի բնակիչ Լիտվա Աշոտի Մարգարյանին:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1100 (հազար հարյուր) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.11).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 810 (ութ հարյուր տաս) դրամ:
4. Լիտվա Աշոտի Մարգարյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900365031278 հաշվեհամարին`41400 (քառասունմեկ հազար չորս հարյուր) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին`30500 (երեսուն հազար հինգ հարյուր) դրամ` հողամասի գինը.
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Լիտվա Աշոտի Մարգարյանի կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Լիտվա Աշոտի Մարգարյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: