Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 249-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հունիսի 2021 թվականի N 249-Ա

ԱՆՀԱՅՏ ԲԱՑԱԿԱՅՈՂ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳԻ ՍԱՀԱԿՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառվարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 45-րդ հոդվածի 1-ին մասի959-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 201թվականի հունիսի 2-ի N 631-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Արմեն Գևորգի Սահակյանին անհայտ բացակայող ճանաչելու մասին ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2021 թվականի մայիսի 26-ի թիվ ԱՎԴ4/0295/02/21 վճիռը, Ջերմուկ համայնքի ղեկավարին կից գործող խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2021 թվականի հունիսի 14-ի թիվ 8 արձանագրությունը, հաշվի առնելով Գնդեվազ գյուղի բնակիչ Գևորգ Սահակյանի դիմումը (մտից N 947, 14․06․2021 թ․)՝

1․ 1966 թվականի հուլիսի 17-ին ծնված Գևորգ Աղվանի Սահակյանին (նույնականականացման քարտ՝ N 001876481, տրված` 16․03․2014 թ. 035-ի կողմից) նշանակել որդու՝ 1992 թվականի ապրիլի 20-ին ծնված, դատարանի վճռով անհայտ բացակայող ճանաչված Արմեն Գևորգի Սահակյանի ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող անշարժ գույքի՝ նրան պատկանող մասի և ֆինանսական միջոցների (աշխատավարձ ևայլն) նկատմամբ հավատարմագրային կառավարիչ։

2․ Գևորգ Աղվանի Սահակյանի հետ կնքել  հավատարմագրային կառավարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման։  

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Գևորգ Աղվանի Սահակյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner