Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ  մասին համապատասխան

1. Հաստատել Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի մայիսի 26-ի նիստի հետևյալ օ ր ա կ ա ր գ ը.

1.1. Ջերմուկ համայնքի 2019 թվականի հաշվապահական  հաշվեկշիռը և համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան

1․2․ Ջերմուկ համայնքի ղեկավարի հաղորդումը 2020 թվականի առաջին եռամսյակի տեղական բյուջեի կատարման ընթացքի մասին․

 զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան

1․3․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին.

    զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1․4․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի փոփոխությունները հաստատելու մասին․

  զեկ. համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա. Ղազարյան

1․5․ «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ–ի կողմից մատուցվող ծառայությունների և դրանց դիմաց գանձվող վճարի դրույքաչափերի մասին․ 

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետ Ա․ Ղազարյան

1․6․ ՀՀ Ոստիկանության Պետական պահպանության գլխավոր վարչության Եղեգնաձորի պահպանության բաժնին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․7․ Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 17-ի N 4-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին․

  զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․8․ Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի հունվարի 16-ի N 16-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին․

    զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․9․ Ջերմուկ համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականության հողամասերը օտարելու, աճուրդային եղանակով վաճառքի մեկնարկային գներն ու պայմանները հաստատելու մասին․

   զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1․10․ Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությանը հավանություն տալու մասին․

   զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1.11. Դրամական հատկացումներ կատարելու մասին․

   զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Գ․ Թադևոսյան

1.12․ «Կարմրաշեն համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին դրամական հատկացում կատարելու մասին․

   զեկ․ Կարմրաշեն գյուղի վարչական ղեկավար Ռ․ Առաքելյան

1․13․ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը Ջերմուկ համայնքի միանալուն համաձայնություն տալու մասին․

    զեկ․ համայնքապետարանի աշխատակազմի գլխավոր մասնագետ Ս․ Վարդանյան

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: 


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner