Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 81-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԸ ԵՎ ԴՐԱՆ ՀԱՐՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի և  Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001 թվականի մայիսի 12-ի N 286 որոշման 38-41-րդ կետերի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 28-ի նիստի «Ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում` միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին և պայմաններին հավանություն տալու մասին» N 29 արձանագրային որոշումը և ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի՝ ս/թ նոյեմբերի 13-ի N 02/14.9/24869-17 գրությամբ ներկայացված առաջարկությունը՝

1.Համաձայնություն տալ Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք` 2017 թվականի հունիսի 20-ի 20062017-10-0011 սեփականության վկայական) Ձախափնյակ թաղամասի 2-րդ փողոցի N 3 հասցեում գտնվող  մանկապարտեզի մասնաշենքի 1-ին հարկի՝ համայնքին սոցիալական ծառայություններ տրամադրող ստորաբաժանումների կողմից զբաղեցրած 144 քմ մակերսով տարածքը և դրան հարող հողատարածքից 200 քմ մակերեսով հողամասը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու  Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն կազմակերպելու և նշված հողամասում ընդունարան կառուցելու նպատակով:

2. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածին համապատասխան սույն որոշման ընդունման պահից չեղյալ ճանաչել Ջերմուկ համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 12-ի «Ջերմուկի քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող  Ձախափնյակի N 27/5 հասցեում գտնվող հողամասն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին» N 10-Ա որոշումը:


3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(103.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner