Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 308-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 դեկտեմբերի 2017 թվականի N 308-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԼՈՒՍԻՆԵ ԱՊՐԵՍԻ ՏՈՆԵՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ԲՆԱԿԱՐԱՆԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետով և 48-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն որոշման որոշման մեջ լրացումներ կատարելու մասին » N 1016-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմում գործող Զոհված (մահացած) կամ հաշմանդամ դարձած զինծառայողների (ազատամարտիկների) ընտանիքների բնակարանային պայմանների ուսումնասիրման հանձնաժողովի կողմից ս/թ դեկտեմբերի 8-ին կազմված բնակարանային պայմանների ուսումնասիրման վերաբերյալ արձանագրությունը

1. Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչ Լուսինե Ապրեսի Տոնեյանի ընտանիքին ճանաչել բնակարանի կարիքավոր և վերցնել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման` հիմք ընդունելով հետևյալ հանգամանքները.

  - Լուսինե Ապրեսի Տոնեյանը 2017 թվականի օգոստոսի 5-ին զինծառայության ընթացքում մահացած Վահե Մեհրաբի Մարգարյանի այրին է

  - չորս հոգուց բաղկացած նրա ընտանիքը բնակվում է Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի 25-րդ շենքի N 31 բնակարանում, որը չի պատկանում իրեն, այն վարձակալված է, 73,9 քմ ընդհանուր մակերեսից բնակելի է 40,6 քմ-ը 

 - հանգուցյալ Վահե Մեհրաբի Մարգարյանի հոր ընտանիքին պատկանող Ջերմուկ քաղաքի Ձախափնյակի 19-րդ շենքի N 9 բնակարանում, որի սեփականաշնորհմանը մասնակցել է նաև Վահե Մարգարյանը և որի բնակելի մակերեսը 40,8 քմ է, բնակվում են յոթ հոգի:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(983.17 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner