Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 59-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով,հիմք ընդունելով  Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի  հունվարի  19-ի  N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի   

1. Հաշվի առնելով մասնագիտացված բժշկական հաստատությունների կողմից տրված բժշկական եզրակացությունները (էպիկրիզները) և բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ Ջերմուկի համայնքի 2018 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչներ Խաչիկ Ենոքյանին և Սմբատ Թադևոսյանին՝ համապատասխանաբար 200 000 (երկու հարյուր հազար) և 100 000 (հարյուր հազար) դրամի չափով:

2. Ս/թ օգոստոսի 20-ին Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում բռնկված հրդեհի հետևանքով գյուղի բնակիչ Գարգին Գրիշայի Առաքելյանի այրված տունը հնարավորինս վերականգնելու նպատակով Ջերմուկ համայնքի 2018 թվականի բյուջեից կատարել դրամական հատկացում երեք միլիոն դրամի չափով:

3. Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում երիտասարդական կենտրոն ստեղծելու և ակտիվ երիտասարդներին տրամադրելու նպատակով գյուղի Մշակույթի տան մի հատվածը վերանորոգելու, ինչպես նաև Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի, «Ջերմուկի համայնքի քաղաքային գրադարան» համայնքային հիմնարկի և Կեչուտ գյուղի Հանդիսությունների սրահի համար գույք ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ չափով կատարել դրամական համապատասխան հատկացումներ:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner