«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի, 34-րդ հոդվածի, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության 2008 թվականի հունիսի 10-ի թիվ ՀՕ-117-Ն օրենքի 2-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ. դեկտեմբերի 31-ին ընդունված «Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 867 որոշմամբ հաստատված կարգի 5-րդ կետերի պահանջներով, հաշվի առնելով ՀՀ Կադաստրի կոմիտեի ս/թ օգոստոսի 16-ի Գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կասեցնելու մասին N Կ-16082019-10-0003 որոշումը՝
1.Ջերմուկ համայնքի ղեկավարի 2019 թվականի հուլիսի 30-ի «Ջերմուկ համայնքի Գնդեվազ գյուղում գտնվող՝ Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տան կարգավիճակի մասին» N 148-Ա որոշման մեջ կատարել լրացում՝ ավելացնել 2.1 կետը հետևյալ բովանդակությամբ՝ «Սույն որոշման 1-ին կետում նշված բնակելի տան սպասարկման համար առանձնացված, Խաչիկ Խաչատրյանին սեփականաշնորհված 0,1 հա տնամերձ հողամասի հողաբաժնի չափից մինչև 20 % ավել օգտագործվող՝ 40,9 քմ տնամերձ հողամասը սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Խաչիկ Խաչատրյանին և ճանաչել նրա սեփականության իրավունքը՝ սահմանելով, որ այն չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում` ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում և չի առաջացնում սերվիտուտ:»
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը օրվան հաջորդող օրվանից: