Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 217-րդ հոդվածի առաջին կետի և 466-րդ հոդվածի 1-ին մասի, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հաշվի առնելով «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊ ընկերության տնօրեն Տ. Մնացականյանի դիմումը (մտից N 173, 19.02.2019թ.)
1. Դադարեցնել «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊ ընկերությանը սահմանափակ օգտագործման տրամադրված, Ջերմուկ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 100100 (տաս հազար հարյուր) քմ մակերեսով հողամասի նկատմամբ սահմանված սերվիտուտը:
2. Լուծել 2007 թվականի փետրվարի 26-ին կնքված (գրանցված է Վայք (Ջերմուկ) նոտարական տարածքի նոտարի սեղանամատյանում N 85) հողամասի սերվիտուտի իրավունքի տրամադրման պայմանագիրը:
3. Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊ ընկերության կողմից։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Ջերմուկ Տուրբոշին» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: