Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 185-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 ապրիլի 2021 թվականի N 185-Ա

«ՌԱՖԱՐՇԻՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄԻՋԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ԿՆՔՎԱԾ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 25-ի «Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մայիսի 18-ի N 42-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 26-Ա որոշումը և հաշվի առնելով «ՌԱՖԱՐՇԻՆ» ՍՊ ընկերության տնօրենի դիմումը (մտից N 469, 15․03․2021 թ․)

1.  Ջերմուկ համայնքի ղեկավարի և «ՌԱՖԱՐՇԻՆ» ՍՊ ընկերության (այսուհետ՝ Վարձակալ)՝ ի դեմս տնօրեն Մ. Ամիրգուլյանի,  միջև 2018 թվականի մայիսի 24-ին  (վավերացված է 24.05.2018թ. «Վայոց ձոր մարզ» նոտարական տարածքի նոտար Ս. Վ. Ստեփանյանի կողմից N 160 սեղանամատյանում) հողամասի վարձակալության պայմանագրում (այսուհետ՝ պայմանագիր) կատարել հետևյալ փոփոխությունը՝

  • պայմանագրի 3.1 կետում  «30 000 (երեսուն հազար)» թիվը փոխարինել «10 000 (տաս հազար)» թվով,

2. Վարձակալի հետ  օրենքով սահմանված կարգով կնքել սույն որոշման առաջին կետում նշված վարձակալության պայմանագրում փոփոխություն կատարելու մասին համաձայնագիր:

3. Սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է Վարձակալի կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Վարձակալին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner