Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Մաշտոցի փողոցի վրա գտնվող 0,11809 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման, ճանաչել որպես առանձին գույքային միավոր և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն՝
Ջերմուկ համայնք, ք․ Ջերմուկ, Մաշտոցի փողոց N 10/1։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է հրապարակմանը հաջորդող օրվանից: