«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 8-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի «Քաղաքացիներին կամ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող կառուցապատված հողամասերի, ինչպես նաև գյուղատնտեսական նշանակության հողամասերի ընդլայնման նպատակով տրամադրման ենթակա հողամասը որպես առանձին գույքային միավոր աճուրդային կարգով օտարելու անհնարինության որոշման չափորոշիչներ սահմանելու մասին» N 550-Ն որոշման 3-րդ կետին և Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի մարտի 16-ի «Ջերմուկ համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերը օրենսդրության պահանջներին համապատասխան ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալության տրամադրելու մասին» N 21-Ա որոշման համապատասխան, հաշվի առնելով «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Մինասյանի դիմումը (մտից N 1203, 13.11.2019 թ.)
1. «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող 10-028-0148-0007 կադաստրային ծածկագրով սեփական գյուղատնտեսական նշանակության 0,74 (զրո ամբողջ յոթանասունչորս հարյուրերորդական) հա մակերեսով հողամասը (հողատեսքը՝ վարելահող) ընդլայնել՝ այդ նպատակով ուղղակի վաճառքով «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը օտարելով կից գտնվող 10-028-0148-0055 կադաստրային ծածկագրով 0,58895 (զրո ամբողջ հիսունութ հազար ութ հարյուր իննսունհինգ հարյուրհազարերորդական) հա մակերեսով հարակից համայնքային սեփականության հողամասը (հողատեսքը՝ այլ):
2. Սույն որոշման առաջին կետում նշված 0,58895 հա հողամասի վաճառքի գինը կազմում է 39 755 (երեսունիննը հազար յոթ հարյուր հիսունհինգ) դրամ` ըստ կադաստրային արժեքի (1 հա կադաստրային զուտ եկամուտը՝ 2700 դրամ):
3. Սահմանել, որ սույն որոշմամբ օտարվող հողամասը տրամադրվում է բացառապես գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով (գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար):
4. Սույն որոշման առաջին կետում նշված հողամասի օտարման համար «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերության հետ՝ ի դեմս տնօրեն Կառլեն Մինասյանի, կնքել առուվաճառքի պայմանագիր:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից::