Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի , 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն և  հաշվի առնելով ս/թ սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում  հայտարարված ռազմական դրությունը՝

1. Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891- պահուստային միջոցներ/տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 3000.0 հազար ՀՀ դրամով, որից՝

ա) 2000.0 հազար ՀՀ դրամն  ուղղել բաժին 02, խումբ 05. դաս 01, ծրագիր 51, 210002- «Պաշտպանություն -այլ դասին չպատկանող» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի  «4266-առողջապահական և լաբորատոր նյութեր», «4264- տրանպորտային նյութեր», «4267-կենցաղային և հանրային սննդի նյութեր», «4269-այլ նպատկային նյութեր», «4729- այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական հոդվածներին՝ համապատասխանաբար 200.0 հազար ՀՀ դրամ, 600.0 հազար ՀՀ դրամ, 500.0 հազար ՀՀ դրամ, 300.0 հազար ՀՀ դրամ և 400.0 հազար ՀՀ դրամ,

բ) 1000.0 հազար ՀՀ դրամն ուղղել նույն գործառնական դասակարգման  «4819- նվիրատվություն շահույթ չհետապնդող այլ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածին՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հայտարարված «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» խորագրով համազգային դրամահավաք-արշավին մասնակցելու համար․ Ջերմուկ  համայնքի անունից 1000000 (մեկ միլիոն) դրամ նվիրաբերել Հիմնադրամի՝ ՀՀ Կենտրոնական բանկի 103003240159 հաշվեհամարին։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՀԱՐ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner