Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 284-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 նոյեմբերի 2020 թվականի N 284-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԻ ԽԱՉԻՁՈՐԻ ՓՈՂՈՑԻ N 4/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածին և 7-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետին համապատասխան, հիմք ընդունելով Ջերմուկ համայնքի ավագանու 2020 թվականի նոյեմբերի 6-ի N 71-Ա որոշումը՝

1․ Ջերմուկ համայնքի  Ջերմուկ քաղաքի Խաչիձորի փողոցի N 4/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականության բնակավայրերի նպատակային նշանակությամբ 1000 քմ մակերեսով հողամասի (գործառնական նշանակությունը՝ այլ հողեր, կադաստրային ծածկագիրը՝ 10-002-0068-0027) նպատակային նշանակությունը փոխել  արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  նշանակության  հողերի կատեգորիա՝  գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակությամբ՝ սպանդանոց կառուցելու համար։

2․ Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ներկայացնել ՀՀ Կադաստրի կոմիտե՝ պետական գրանցման՝ տրամադրելով ճարտարապետահատակագծային առաջադրանք։

 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner