Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 64
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 36-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 մայիսի 2020 թվականի N 36-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  5-րդ կետով՝ 

1. Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ իրավիճակով պայմանավորված  և Ջերմուկ համայնքի համայնքային ենթակայության կազմակերպությունների՝ ս/թ մարտի 17–ից հունիսի 13–ը ժամանակահատվածում աշխատանքների և նրանց կողմից մատուցվող  ծառայությունների դադարեցման հետ կապված հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի  17 -ի N 8-Ն որոշմամբ հաստատված Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեում կատարված  փոփոխությունները՝

  1․1․ Ջերմուկ համայնքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի «46-07-00» , «46-08-00» , «46-05-00- տեղական վճարներ»/ ՀՈԱԿ-ների կողմից ծառայությունների մատուցման համար վճարվող տեղական վճարներ/ և «28-50-00-համայնքի բյուջե մուտքագրվող այլ ոչ հարկային եկամուտներ» /Ջերմուկ համայնքի ճոպանուղի համայնքային հիմնարկի ծառայություններից եկամուտ/, «45-01-00» տեղական տուրքեր եկամտային հոդվածները պակասեցնել  9458.1  հազար ՀՀ դրամով՝  հաշվի առնելով  երեխաների ցուցակային թիվը և հաճախումների պայմանագրային  հաշվարկները, տնտեսվարողների հետ աղբահանության ծառայությունների մատուցման պայմանագրային պարտավորությունների ժամանակավոր դադարեցումը,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ճոպանուղու կողմից փաստացի մուտքագրված գումարների, տեղական տուրքերի վճարների չափերը, որից՝

ա/ «Զատիկ մանկապարտեզ» ՆՈՒՀ ՀՈԱԿ-ից՝  3505.935  հազար ՀՀ դրամ

բ/ «Գնդեվազի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ից՝ 395.96  հազար ՀՀ դրամ 

գ/ «Ռոմանոս Մելիքյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ–ից՝ 660.0 հազար ՀՀ դրամ

դ/ «Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ից՝ 1723.5 հազար ՀՀ դրամ

ե/ «Ջերմուկ համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ից՝ 2007.825 հազար ՀՀ դրամ

զ/ «Ջերմուկ համայնքի ճոպանուղի»  համայնքային հիմնարկից՝ 514.5 հազար ՀՀ դրամ 

է/ «Ջերմուկ համայնքի սպորտի, զբոսաշրջության, երիտասարդության և մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի  «46-08-00- տեղեկան վճար» եկամտատեսակը ամբողջությամբ պակասեցնել 317.13 հազար ՀՀ դրամով՝  ֆուտբոլի մարզումների դասաժամերը անվճար դարձնելու հետ կապված:

ը/ «տեղական տուրք «45-06-00-ոգելից խմիչքների»  և «45-08-00-ծխախոտի վաճառքի» ու «45-16-00-հանրային սննդի կազմակերպման և իրականացման» թույլտվության իրականացման համար» հոդվածից՝  333.25 հազար դրամ:

1․2 համապատասխանաբար պակասեցնել Ջերմուկի համայնքապետարանի և նրա ենթակառուցվածքների հետ կնքված սուբսիդիաների  հատկացման պայմանագրերի «4511- սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական /համայնքային/ կազմակերպություններին» տնտեսագիտական հոդվածը՝   8943.6      հազար ՀՀ դրամով, և Ջերմուկ համայնքի ճոպանուղի համայնքային հիմնարկի ծախսերի կատարման նախահաշվի շարունակական ծախսերը՝  514.5 հազար ՀՀ դրամով, որից

ա/ էներգետիկ ծառայություններ՝ 214.5 հազար ՀՀ դրամ

բ/ կոմունալ ծառայություններ՝ 100.0 հազար ՀՀ դրամ

գ/ տեղեկատվական ծառայությունները՝ 200.0 հազար ՀՀ դրամ

2. Սույն որոշման 1-ին կետով կատարված փոփոխությունները հաշվի առնելով՝ ի գիտություն ընդունել Ջերմուկ համայնքի վարչական բյուջեն՝ 2020 թվականի մայիսի  26-ի դրությամբ՝   եկամուտներ՝  529376.9 հազար ՀՀ դրամ

                                                                                               ծախսեր՝  529376.9   հազար ՀՀ դրամ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: 


Կողմ -6

ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ՍԱՆԱՍԱՐ

ԲԱԳՐԱՏՅԱՆ ԱՐՏԱԿ

ԲՈՒՆԻԱԹՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՍԻՄՈՆՅԱՆ ԱՐՏՈՒՇ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner