Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1.Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ քաղաքի Գետափնյա փողոցի վրա գտնվող 560 քմ մակերես ունեցող հատուկ պահպանվող տարածքների նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը` հանգստի համար նախատեսված, ճանաչել որպես առանձին միավոր:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն. Ջերմուկ համայնք, քաղաք Ջերմուկ, Գետափնյա փողոց N 14 հողամաս:
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան չեղյալ ճանաչել Ջերմուկի համայնքի ղեկավարի 2012 թվականի դեկտեմբերի 12-ի «Ջերմուկի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասին հասցե տրամադրելու մասին» N 227-Ա որոշումը:
5. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից: