Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 16-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

31 հունվարի 2019 թվականի N 16-Ա

ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 10-րդ և 11-րդ  մասերով, հիմք ընդունելով  Ջերմուկ համայնքի ավագանու 2018 թվականի  հունվարի  19-ի  N 12-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթները՝

1. Հաշվի առնելով համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ-սոցիալական աշխատաողի կողմից տնային այցելության արդյունքում ձևակերպած եզրակացությունը, ինչպես նաև բուժման շարունակականության անհրաժեշտությունը՝ Ջերմուկի համայնքի 2019 թվականի բյուջեի «Սոցիալապես անապահով անձանց աջակցություն» /4729/ հոդվածից ֆինանսական օգնություն տրամադրել Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի բնակիչներ Ժաննա Ստեփանյանին և Սեդա Ղամբարյանին՝ յուրաքանչյուրին՝ 100 000 (հարյուր հազար)  դրամի չափով:

2. Ջերմուկ քաղաքի տարածքում ակտիվ գործունեություն ծավալող «Ապագայի շողեր» հասարակական կազմակերպությանը տրամադրել 100 000  (հարյուր հազար) դրամ՝ ցերեկային խնամքի կենտրոնի ուսումնադաստիարակչական գործունեությանը աջակցելու համար:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner