Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և /կամ/ տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգի» 29-րդ կետի «ա» ենթակետի և 48-րդ կետի հիման վրա
1.Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող Ջերմուկ համայնքի Ջերմուկ քաղաքի Շահումյան փողոցի վրա գտնվող 0,64 քմ մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասը, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման, ճանաչել որպես առանձին գույքային միավոր և ներկայացնել իրավունքի պետական գրանցման:
2.Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասին տրամադրել հետևյալ հասցեն.
Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկ, Շահումյան փողոց N 9/1/2։
3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման կողմից:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: