Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 186- Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 հոկտեմբերի 2018 թվականի N 186- Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐՎՈՂ ԿԵՉՈՒՏ ԳՅՈՒՂԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ 9-ՐԴ ՇԵՆՔԻ N 2 ԲՆԱԿԱՐԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 16-րդ և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետերին համապատասխան, հաշվի առնելով Կեչուտ գյուղի բնակիչ Թ. Պ. Դավթյանի դիմումը (մտից N 836, 24.08.2018 թ.) և հիմք ընդունելով Կեչուտ գյուղի վարչական ղեկավարի կողմից 23.03.2018 թ. տրված՝ սեփականաշնորհման ժամանակ ընտանիքի կազմի վերաբերյալ N 244 տեղեկանքը

1. Հիմք ընդունելով Ջերմուկի քաղաքային համայնքի ավագանու 2006թ. դեկտեմբերի 8-ի «Ջերմուկի քաղաքային համայնքի չսեփականաշնորհված բնակարանները (սենյակները, կենցաղային օժանդակ տարածքները) վարձակալների ընտանիքներին, օգտագործողներին ու տիրապետողներին նվիրելու մասին» N 64-Ա որոշումը` Ջերմուկ համայնքի Կեչուտ գյուղի 7-րդ փողոցի 9-րդ շենքի N 2 բնակարանը, 59,02 քմ ընդհանուր մակերեսով, նվիրատվության պայմանագրով անհատույց սեփականաշնորհել վարձակալ Հայկուշ Խաչատուրի Նիկալայանին՝ համասեփականատերեր ճանաչելով ընտանիքի մյուս անդամներին՝ Թերեզա Պարույրի Դավթյանին և Վարդուհի ժորայի Առաքելյանին:

2.  Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 87-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, սույն որոշման առաջին կետում նշված բնակարանի սեփականատիրոջն է անցնում շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը: 

3. Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման կողմից:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner