Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 17-ի N 470-Ն, 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2014 թվականի հունվարի 16-ի «ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» N 8-Ն, Ջերմուկ համայնքի ավագանու 2017 թվականի սեպտեմբերի 19-ի «Ջերմուկ համայնքի վարչական տարածքում պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում գտնվող՝ օրինականացված ինքնակամ կառույցները և դրանց պահպանման ևսպասարկման համար առանձնացված հողամասերը գնման նախապատվության իրավունքով կառույցն իրականացրած անձանց ուղղակի վաճառքի ձևով օտարելուն համաձայնություն տալու մասին» N 71-Ա որոշումների, հաշվի առնելով «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Վ.Միսակյանի համաձայնությունը (մտից N 788, 05.08.2019 թ.)
1. Ջերմուկ համայնքի սեփականություն հանդիսացող (հիմք`2019 թվականի հուլիսի 29-ի N 29072019-10-0007 վկայական) Ջերմուկ քաղաքի Մելիք-Ադամյան փողոցի N 2/4 հասցեում գտնվող 153,7 քառակուսի մետր մակերեսով հյուրանոցը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 1472,2 քառակուսի մետր մակերեսով բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած «Նարեկ» բաց բաժնետիրական ընկերությանը:
2. Ընդունել ի գիտություն, որ`
1) շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը, համաձայն համայնքի գլխավոր հատակագծի և համայնքին փոխանցված հողերի ցանկի, կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինչպես նաև ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում.
3) շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) հյուրանոցի 1 քառակուսի մետրի համար` 11700 (տասնմեկ հազար յոթ հարյուր) դրամ (տարածագնահատման 10-րդ գոտի, կիրառված գործակիցը` 0.13).
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 1242 (հազար երկու հարյուր քառասուներկու) դրամ:
4. «Նարեկ» ԲԲ ընկերությունը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900365031542 հաշվեհամարին` 1798300 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունութ հազար երեք հարյուր) դրամ` հյուրանոցի գինը.
2) համայնքապետարանի 900365031625 հաշվեհամարին` 1828500 (մեկ միլիոն ութ հարյուր քսանութ հազար հինգ հարյուր) դրամ` հողամասի գինը.
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումը կատարվում է «Նարեկ» ԲԲ ընկերության կողմից:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «Նարեկ» ԲԲ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: