Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ջերմուկի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 86-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ Ջերմուկ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնք
ՀՀ Վայոց Ձորի մարզ, ք. Ջերմուկ, (0287) 2-12-17, 060-74-70-77, jermuk.vayotsdzor@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 փետրվարի 2020 թվականի N 86-Ա

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԵՐՀԵՐ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի «Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին և Հայաստանի Հանրապետության  Կառավարության 2001 թվականի հունվարի 17-ի թիվ 30 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի 17-րդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 48-րդ կետերին համապատասխան, հիմք ընդունելով Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների  համաձայնեցման  միջգերատեսչական հանձնաժողովի 29․01․2020 թ. թիվ  10 դրական  եզրակացությունը՝

1. Ջերմուկ համայնքի ավագանու 21․02․2020 թ. «Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին» N 20-Ա որոշմանը համապատասխան՝ Ջերմուկ համայնքի Հերհեր գյուղի տարածքում գտնվող «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը սեփականության  իրավունքով պատկանող գյուղատնտեսական  նշանակության  հողամասերը (մակերեսները՝ 1,43192 հա, 0,49795 հա, 1,32895 հա  և 1,8 հա, կադաստրային ծածկագրերը՝ համապատասխանաբար՝ 10-028-0148-0063, 10-028-0148-0064, 10-028-0148-0069 և 10-028-0148-0005) փոխադրել էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նշանակության  հողերի կատեգորիա՝ էներգետիկայի հողերի գործառնական նշանակությամբ։

 2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերին տրամադրել հետևյալ հասցեները՝ համապատասխանաբար՝

Ջերմուկ համայնք, գյուղ Հերհեր, Վառված սարի N 12

Ջերմուկ համայնք, գյուղ Հերհեր, Վառված սարի N 13

Ջերմուկ համայնք, գյուղ Հերհեր, Վառված սարի N 14

Ջերմուկ համայնք, գյուղ Հերհեր, Վառված սարի N 15

3․«ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությունը պարտավոր է Ջերմուկ համայնքի բյուջեի 900365031625 հաշվեհամարին վճարելու  հողամասերի կադաստրային արժեքների` նպատակային նշանակության փոփոխման պահին առկա տարբերությունը՝ համապատասխանաբար՝ 2915007 (երկու միլիոն իննը հարյուր տասնհինգ հազար յոթ), 1016837 (մեկ միլիոն տասնվեց հազար ութ հարյուր երեսունյոթ), 2697764 (երկու միլիոն վեց հարյուր իննսունյոթ հազար յոթ հարյուր վաթսունչորս)  և 3478500 (երեք միլիոն չորս հարյուր յոթանասունութ հազար հինգ հարյուր)  դրամ։

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԴՈՒՍՏՐ ՍՈԼԱՐ» ՍՊ ընկերությանը որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՎԱՐԴԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝գործում է
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Ջերմուկ, Մյասնիկյան 8
(0287) 2-12-17, 060-74-70-77
jermuk.vayotsdzor@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53070621@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner